
Պուտինը ծովային ճանապարհով Ադրբեջան ժամանող նման բարձր մակարդակի առաջին հյուրն է. Haqqin.az

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կասպյան նավատորմի ռազմանավերի ուղեկցությամբ շարժվում է դեպի Բաքու: Դրա հետ կապված՝ Բաքվի ծովախորշում ձեռնարկվել են անվտանգության արտակարգ միջոցառումներ, անվտանգության ապահովման գործընթացում ներգրավվել են ադրբեջանական ռազմանավերը:
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը ծովային ճանապարհով Ադրբեջան ժամանող նման բարձր մակարդակի առաջին հյուրն է: Առկա տեղեկատվության համաձայն, Պուտինը գտնվում է Բաքվի ուղղությամբ շարժվող Կասպյան նավատորմի ռազմանավերից մեկում:
Սակայն ելնելով անվտանգության նկատառումներից՝ չի հաղորդվում, թե դրանից կոնկրետ որում է գտնվում Պուտինը: Պուտինի գալստյան հետ կապված՝ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել նաև Բաքվի կենտրոնական փողոցներում: Մի շարք փողոցներ ընդհանրապես փակվել են: