Մահվան ելքով վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին (լուսանկարներ)
Օգոստոսի 11-ին, ժամը 08.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան – Մեղրի ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի 906ՕՕ63 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1985թ. ծնված Է. Հ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1986թ. ծնված Ա. Ա-ին: Տուժածները տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ, այնուհետ` Արտաշատ քաղաքի ԲԿ. ճանապարհին վարորդ՝ Ա.Ա-ն մահացել է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Բժիշկներն ուղևորի առողջական վիճակը գնահատել են բավարար: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: