«Գոլդ» համարանիշներով «Մերսեդես»-ը բախվել է կայանված «МАЗ» մակնիշի վերամբարձ կռունկին. կա վիրավոր (լուսանկարներ)

Օգոստոսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Մերսեդես Տ 500» մակնիշի 77 ՏR 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է ճանապարհի մեյթեզրին կայանված «МАЗ» մակնիշի 086 ԼՏ 63 համարանիշի վերամբարձ կռունկին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրում հավաքվածները իրեն հայտնել են, որ «Մերսեդես»-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան 1-ին նրբանցք, 26 տան բնակիչ Նշան Ընկուզյանի անվամբ:

hnUMRrWYlQZXzZkSIzhP_tn NSVCbUlLjQnvXqK4Q6ka_tn ZerLSHJasc2svSxAwEF1_tn

Տեսանյութեր

Լրահոս