Ինչպես պատրաստել կոճապղպեղի գարեջուր կամ պարզապես՝ էյլ
Պարզվում է, որ այսօրվա գազավորված ըմպելիքը՝ արհեստական համով և բարձր ֆրուկտոզով, հացահատիկային սիրոպով եփված, ալյումինե թիթեղյա տուփերում լցված հեղուկը, անցյալում այլ համ է ունեցել:
Տարիներ շարունակ աշխարհի տարբեր մշակույթներում մարդիկ քաղցրացված հերբալ թեյերից կամ մրգահյութերի խառնուրդներից պատրաստել են տարբեր տեսակի բնական ֆերմենտացված գազավորված ըմպելիքներ: Նման գազավորված ըմպելիքները պարունակում էին օգտակար ֆերմենտներ և պրոբիոտիկներ, որոնք բարենպաստ ազդեցություն էին թողնում առողջության վրա, ինչը չես կարող ասել այսօրվա գազավորված ըմպելիքների մասին:
Կոճապղպեղով (имбирь) նույնպես կարելի է պատրաստել բնական գազավորված, օգտակար ըմպելիք: Կոճապղպեղը հայտնի է իր առողջարար հատկություններով, որոնցից են՝
- Կարգավորում է մարսողական խնդիրները:
- Մեղմացնում է սրտխառնոցը (հատկապես խորհուրդ է տրվում հղիության վաղ փուլի ընթացքում)
- Իջեցնում է տենդը
- Մեղմացնում է հազը և շնչառական խնդիրները
- Կարգավորում է արյան շրջանառությունը
- Մեղմացնում է մկանների ցավը
- Վերացնում է թեփը
- Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը
Ճապոնական վերջին հետազոտությունները պարզել են, որ կոճապղպեղը արդյունավետ միջոց է արյան ճնշումը իջեցնելու և քաղցկեղի առաջացումը կանխելու համար:
Կոճապղպեղի այս խառնուրդը եթե շաբաթներով մնա սենյակային ջերմաստիճանում, ապա կարող է պարունակել ակլոհոլ:
Տնային պայմաններում պատրաստված կոճապղպեղի գարեջուրը կարգավորում է մարսողական խնդիրները, պարունակում է պրոբիոտիկներ և ֆերմենտներ: Եթե խոսքը գնում է ֆերմենտացված ըմպելիքի մասին, ապա խորհուրդ է տրվում սկսել փոքր չափաբաժնից (մոտ 4 ունցիա), քանի որ մեծ չափաբաժինը կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել նրանք, մոտ, ովքեր նախկինում չեն օգտագործել ֆերմենտացված մթերքներ կամ ըմպելիքներ: Կոճապղպեղի գարեջուրը օգտակար է նաև հղիներին, այն վերացնում է սրտխառնոցը: Եթե ունեք ստամոքսի խանգարումներ, ապա կարող եք այս ըմպելիքը խմել նաև նման պարագայում:
Կոճապղպեղի գարեջրի պատրաստման բաղադրատոմսը
- 1-2 հատ կոճապղպեղի արմատ
- Կես բաժակ լրգանական շաքար
- Կես բաժակ թարմ կիտորնի հյութ
- Կես թեյի գդալ ծովի աղ կամ հիմալայան աղ
- 8 բաժակ ֆիլտրված ջուր
- Կես բաժակ տան պայամաներում պատրաստված կոճապղպեղի խմորիչ
Պատրաստման եղանակը
3 բաժակ ջուրը, աղացած կոճապղպեղի արմատը, շաքարը, աղը խառնել իրար և կաթսայով դնել կրակին մինչև եռ գալը:
Շաքարի լուծվելուց հետո կաթսան հեռացնել կրակից, ավելացնել ջուր և թողնել որ սառչի սենյակային ջերմաստիճանում:
Սառչելուց հետո լուծույթն ավելացրեք թարմ կիտրոնի հյութ և կոճապղպեղի խմորիչ կամ շիճուկ:
Տեղափոխել ստացված լուծույթը 2 կվարտայի (1.14 լիտրանոց) սափորների մեջ, լավ խառնել և ամուր փակել կափարիչով:
Սեղանին թողեք 2-3 օր մինչև կարբոնացվի, լցրեք շշերի մեջ և տեղափոխեք սառնարան: Սռանարան տեղափոխելուց հետո կարող եք վայելել կոճապղպեղի գարեջուրը: