Բաժիններ՝

Սնոուդենի հերթական բացահայտումն անհարմար դրության մեջ է դնում Բարաք Օբամային. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` ամերիկյան ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը նոր բացահայտումներ է արել` կապված ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեության հետ: Այս անգամ նա ներկայացրել է Ազգային անվտանգության գործակալության կողմից ինտերնետային օգտատերերի անձնական տվյալների ստացման մեթոդները:

Թերթն ընդգծում է, որ նախկինում հայտնի էր, թե ԱՄՆ օրենսդրությունը 2008 թվականին Ազգային անվտանգության գործակալությանը թույլ է տվել մուտք գործել օտարազգի քաղաքացիների կամ ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող անձանց տվյալների մեջ:

Սակայն 2011 թվականի հոկտեմբերին Օտար հետախուզությունների վերահսկման մասին օրենքում կատարվել են ուղղումներ, որոնք հնարավորություն են ընձեռել, առանց համապատասխան հրամանի, հարցման շրջանակներում օգտագործել ամերիկացիների անունները և ինքնության տվյալները:

Թերթը մանրամասում է, որ դրանց տակ հասկացվում են հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, օգտատերերի անունները և նրանց IP հասցեները, ինչպես նաև կարգավորման տվյալները:

Թերթը չի նշում, թե ինչ կերպ է օգոստոսի 1-ից Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած Սնոուդենի հերթական բացահայտումը հայտնվել լրագրողների ձեռքում: Թերթն ընդգծում է, որ այս բացահայտումը հակասում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հավաստիացումներին, թե ԱՄՆ քաղաքացիները չեն ենթարկվում գաղտնալսման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս