5 տարի անց էլ Ռուսաստանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը. Վրաստանի ԱԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված Ռուս-վրացական պատերազմի հնգամյակի հետ: Դրանում Վրաստանի ԱԳՆ-ը վերստին Ռուսաստանին մեղադրել է 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը խախտելու մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ համաձայնագրով նախատեսված մինչպատերազմյան դիրքեր վերադառնալու փոխարեն, Ռուսաստանը զգալիորեն ուժեղացրել է Աբխազիայում ու Ցխինվալի շրջանում իր բազաները: Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի արմատական սկզբունքներին:

Տեսանյութեր

Լրահոս