Բաժիններ՝

Ալի Խամենեին զգուշավորության կոչ է արել ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին չի բացառել ԱՄՆ-ի հետ երկխոսելու հնարավորությունը:

Դրա հետ մեկտեղ նա զգուշավորության կոչ է արել ԱՄՆ կառավարության հետ հարաբերություններում՝ վերջինիս որակելով «անհուսալի»: Խամենեին համապատասխան հայտարարությունն արել է Թեհրանում իրանցի քաղաքական գործիչների առջև ելույթ ունենալիս.

«Այս տարի ես ավելի վաղ հայտարարել եմ, որ լավատեսությամբ տրամադրված չեմ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում, թեև վերջին տարիներին չեմ արգելել առանձնահատուկ խնդիրների շուրւ, ինչպիսին օրինակ Իրաքն է, նրա հետ երկխոսելը:

Աշխարհի երկրների հետ հաջող փոխհարաբերությունների համար Իրանին անհրաժեշտ է հասկանալ նրանց նպատակներն ու մարտավարությունը: Իրանն ունակ է շարունակել իր ուղին՝ չնայած հակառակ կողմի գործադրած ջանքերին՝ դրան խոչընդոտելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031