Բաժիններ՝

«Անելիք» բանկը՝ տուժող

Ըստ «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ մենեջեր Լեյլա Գալստյանին առաջադրված մեղադրանքի, նա չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և ի հակառակ «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ի շահերի: Դա, ըստ մեղադրական եզրակացության, ծանր հետևանքներ է առաջացրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի համար` պատճառելով 92 254 ԱՄՆ դոլարի և 10.000 ՀՀ դրամի համարժեք գույքային վնաս: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

«Սոս-Ստիմուլ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա օգտագործելով ակնհայտ կեղծ փաստաթուղթ, չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և ի հակառակ «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ի շահերի, որը ծանր հետևանքներ է առաջացրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի համար`պատճառելով 92254 ԱՄՆ դոլարի և 10.000 ՀՀ դրամի համարժեք գույքային վնաս:

Լեյլա Գալստյանին և Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել նաև 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Գործը մակագրվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս