Վերաքննիչը չփոխեց Առաքելյանի խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ նրան ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը անցած տարի ազատազրկման են դատապարտվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2011 թվականի  օգոստոսին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ արդարության ակնկալիքներ իրենք դեռևս ունեն, հատկապես երբ մոտ երեք ամիս առաջ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումը և գործը ուղարկեց նույն դատարան նոր քննության:

Տեսանյութեր

Լրահոս