Լարված իրավիճակ՝ «Հայփոստ»-ի 0012 փոստային բաժանմունքի մոտ. թոշակառուները պնդում են, որ իրենց խաբում են
Այսօր առավոտյան Արաբկիր վարչական շրջանի «Հայփոստ» ՓԲԸ 0012 փոստային բաժանմունքի մոտ են հավաքվել 150-ից ավելի թոշակառուներ, ովքեր անակնկալի են եկել: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, թոշակառուները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնում էին, որ արդեն քանի օր է՝ հեռուստատեսությամբ հայտարարվում է, որ ամսի 5-ին՝ ժամը 07:00-ից թոշակը բաժանվելու է, սակայն այս պահին «Հայփոստ»-ը հսկող ոստիկանության աշխատակիցը արգելում է մարդկանց մուտքը «Հայփոստ», քանի որ իրենց ասել են, որ ցուցակները դեռ չեն ստացել: Հավաքվածները նշել են, որ թոշակները պետք է ստանային դեռ օգոստոսի 1-ին, սակայն այսօր ամսի 5-ն է, և նույնիսկ ցուցակները դեռ պատրաստ չեն: Իսկ ներսից էլ ռուսի նման պատասխանում են՝ «պոսլե զավտրա»: Ու հիմա հավաքվածները, որոնց մեջ կան նաև հաշմանդամներ, սպասում են, որ եթե մինչև ժամը 12:00-ը թոշակները չբաժանվեն, որոնք, ըստ նրանց, չնչին գումար են, ապա ոտքով գնալու են ՀՀ նախագահի նստավայր: «Հայփոստ»-ի աշխատակցուհին ֆոտոլրագրողի հետ զրույցում հաստատել է, որ պատճառը ցուցակների ուշացումն է:
Ամբողջական հրապարակումը՝ shamshyan.com-ում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի