
Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող հեռուստաաստղերը

Forbes ամսագրի ռուսական ծառայությունը կազմել է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դեմքերի ցանկը: Ցանկի 6-րդ հորիզոնականը զբաղեցնում է հայազգի հումորիստ Միշա Գալուստյանը: Ըստ Forbes-ի՝ մեկ տարվա ընթացքում հայազգի հումորիստի եկամուտը կազմել է 1,9 մլն դոլար:
Ամսագրի ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մաքսիմ Գալկինը, ում եկամուտը կազմել է 6,2 մլն դոլար: Ցանկում երկրորդը Սիմիոն Սլեպոկովն է. նրա եկամուտը Forbes-ը գնահատել է 3,5 մլն դոլար: Ցանկում ընդգրկված են նաև Թինա Կանդելակին (3,3 մլն դոլար), Իվան Ուրգանտը (2,7 մլն դոլար), Պավել Վոլյան (2,4 մլն դոլար), Կսենիա Սոբչակը (1,4 մլն դոլար), Անդրեյ Մալախովը (1,3 մլն դոլար):