Բաժիններ՝

Որ վարչական շրջաններից են «փախչում» երևանցիները

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակեց նոր տվյալներ՝ 2011թ. անցկացված մարդահամարից։ Առանձին հրապարակվել են նաև Երևանի առանձին վարչական շրջանների մշտական բնակչության տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ 2011 թվականի դրությամբ մայրաքաղաքի մշտական բնակչությունը կազմել է 1 միլիոն 58 հազար մարդ։ Ըստ վարչական շրջանների՝ ամենից շատ բնակչություն ունեցել է Շենգավիթը 136.5 հազար, ամենաքիչը՝ Նուբարաշենը՝ 9.6 հազար։

Այս տվյալները մենք համադրել ենք 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալների հետ՝ հասկանալու համար, թե միգրացիոն ինչ հոսքեր են տեղի ունեցել Երևանում 10 տարվա ընթացքում։

Նախ նշենք, որ ընդհանուր առմամբ Երևանի բնակչության թիվը նվազել է շուրջ 46 հազարով (2001 թվականի տվյալներով՝ մայրաքաղաքի բնակչությունը 1 միլիոն 103 հազար էր)։ Սակայն բնակչության նվազումը՝ ըստ վարչական շրջանների, եղել է անհամաչափ։ Թվով 12 վարչական շրջաններից 7-ում բնակչության թիվը նվազել է, 5-ում՝ ավելացել։

Կարդացեք նաև

Բացարձակ թվով ամենից շատ նվազել է Արաբկիրի բնակչությունը՝ 16 500-ով կամ 12.% տոկոսով։ Երկրորդ տեղում Նոր Նորքն է, որի մշտական բնակչության թիվը 10 տարվա ընթացքում նվազել է 15 000-ով կամ 10.5%-ով։

Հակառակ պրոցեսը՝ բնակչության թվի ավելացում, նկատվել է Ավանում, Նուբարաշենում, Էրեբունիում, Դավթաշենում և Աջափնյակում։

varchakan-shrjanner

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս