
Ավտոմեքենաների ներմուծումն ավելացել է

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 17,838 հատ ավտոմեքենա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է մոտ 18%-ով: Ըստ ՊԵԿ հրապարակած ցուցանիշների՝ ներկրված ավտոմեքենաների դիմաց այս տարվա հունվար-հունիսին գանձվել է 19 մլրդ 865 մլն դրամ մաքսազերծման գումար: Ներկրված մեքենաներից 619-ը ՌԴ արտադրության են:
ՀՀ քաղաքացիները հետզհետե գերադասում են ոչ շատ թանկարժեք մեքենաները: Այսպես՝ նրանց մեծ մասը ՝ 10,627-ը, նախընտրել է մինչև 5 հազար դոլար արժողության մեքենաները, 3,781-ը՝ 5-10 հազար դոլար, 1,399-ը՝ 10-15 հազար դոլար, 1,272-ը՝ 15-30 հազար դոլար, իսկ 759-ը՝ 30 հազար դոլարից ավելի արժողության մեքենաները: