Իսրայելի մասին Ռոուհանիի խոսքերը սխալ են ներկայացվել. իրանական հեռուստատեսություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանի հեռուստատեսությունը ճշգրտել է Իսրայելի մասին Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երեկվա հայտարարությունը, որը նա արել է Թեհրանում անցկացված զանգվածային հանրահավաքի ժամանակ:

Խոսքը գնում է Պաղեստինի օկուպացման մասին, ինչը Ռոուհանին որակել էր որպես «իսլամական ազգի արյունածոր վերք»: Իրանական Mehr ու Isna լրատվական գործակալությունները յուրովի են շարադրել Ռոուհանիի խոսքերը:

Նրանց մեկնաբանությամբ` Ռոուհանին սիոնիստական կազմավորումը (Իսրայել) որակել է որպես «թարախի ուռուցք, որը պետք է մաքրել»: Ռոուհանիի խոսքերի ճշգրտումը տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից նրա հայտարարության մեկնաբանումից հետո:

Նեթանյահուն հայտարարել էր, որ Հասան Ռոուհանին ցույց տվեց իր իրական դեմքը սպասվածից շատ ավելի շուտ. «Այդ հայտարարությունը պետք է պատրանքներից արթնացնի աշխարհին, որոնք ոմանց մոտ հայտնվել են Իրանի ընտրություններից հետո»:

Տեսանյութեր

Լրահոս