Բաժիններ՝

«Քինգ դե Լյուքս»-ի տնօրենը՝ բողոքի սպասվող ակցիայի մասին. Իրավիճակը պայթյունավտանգ է

«Քինգ դե Լյուքս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Դալլաքյանը հանդիպել է ընկերության վարորդների հետ, ովքեր որոշել են առաջիկայում փակել Երևան-Աբովյան միջպետական մայրուղին: Ինչպես արդեն տեղեկացրել է 168.am-ը, վարորդները բողոքում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «ՊԱԶԻԿ»-ների դեմ, որոնք աշխատում են նույն ուղղություններով:

«Հասկանում եմ, վարորդների պահանջը արդարացի է: Նրանք էլ են ընտանիք պահում: Բայց խնդրեցի համբերել մեկ-երկու օր: Տեղեկացրի, որ նամակներ ենք ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարին՝ ներկայացնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Դալլաքյանը:

Նրա խոսքով, վարորդները համաձայնել են սպասել մի քանի օր, սակայն արդյունք չլինելու դեպքում սպառնացել են փակել ճանապարհը: «Այդ պարագայում արդեն տնօրինությունը ոչինչ չի կարող անել, ավելին՝ կկանգնեմ իմ վարորդների կողքին»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Դալլաքյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս