Որդեծնության դժվարություններ
ԼՂՀ-ում առաջին կիսամյակում բոլոր գծերով գրանցվել է 236 հանցագործության դեպք` 2012թ. 1-ին կիսամյակի 166-ի դիմաց, աճը կազմել է 42,2 տոկոս։
ԼՂՀ ոստիկանության կայքի փոխանցմամբ, աճը հիմնականում պայմանավորված է քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշներով։
Առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100 տոկոս:
Առաջին կիսամյակում 4-ով նվազել են հասարակական վայրերում կատարված հանցագործությունները, իսկ 12-ով աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, 4-ով եւ 14-ով նաեւ համապատասխանաբար զոհերի եւ վիրավորների թիվը: