Քաշքշուկ և հրմշտոց Երևանի քաղաքապետարանի դիմաց. Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներն այսօր պատրաստվում էին վրաններ տեղադրել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների համար։
Սակայն Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը, հղում անելով ՀՀ օրենսդրությանը, հայտարարեց, որ վրաններ տեղադրելն օրինական չէ և որ նման փորձ անողները բերման կենթարկվեն։
Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, սակայն, նշեց, որ օրենքն իրենց չի արգելում վրաններ տեղադրել և Օսիպյանը ստում է։ Կիվիրյանը քիչ անց հայտարարեց, որ իրենք սկսում են վրաններ տեղադրել քաղաքապետարանի դիմացի մայթին։ Ոստիկանները, սակայն, Օսիպյանի գլխավորությամբ, թույլ չտվեցին դա անել։ Սկսվեց հրմշոտ և քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այդ տեղեկությունը հաստատեց նաև Վալերի Օսիպյանը։
Տեսանյութը և մանրամասները՝ շուտով