 
                        Պատժամիջոցները նախկինում էլ չեն կարողացել ծնկի բերել Իրանին. Աբբաս Արաղչի
 
                                    Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն արձագանքել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երկրի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանող օրինագծի հաստատմանը, որով նպատակադրվում է մինչև 2015 թվականն ամբողջովին արգելափակել իրանական նավթի արտահանումը:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ օրինագծի ընդունումը վկայում է Վաշինգտոնի քաղաքական պլանների ձախողման մասին. «Տնտեսական պատժամիջոցների ուժգնացումն ու Իրանի միջուկային ծրագրի հետ դրա շաղկապումը անհեռանկարային գործ է:
Այդ միջոցները նախկինում չեն կարողացել Իրանին հարկադրել ծնկի գալ և կապիտուլացվել: Տվյալ ուղղությամբ յուրաքանչյուր նոր քայլ միայն կբարդացնի գոյություն ունեցող խնդիրների լուծումը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        