Բաժիններ՝

Եգիպտոսի տարբեր քաղաքներում անցկացված երեկվա ակցիաներին մասնակցել է մոտ 30 միլիոն մարդ

Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախօրեին Եգիպտոսի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հանրահավաքներին մասնակցել է մոտ 30 միլիոն մարդ: Ցուցարարների մեծ մասը կազմել են նրանք, որոնք աջակցում են բանակին և մասնավորապես Պաշտպանության նախարար Աբդելֆաթթահ աս-Սիսի կոչին՝ կապված ժամանակավոր կառավարության՝ ահաբեկչության դեմ պայքարի պլանը:

Կահիրեում կատաղի բախումներ են գրանցվել «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների ու հակառակորդների միջև: Դրա հետևանքով զոհվել է 31 մարդ: Հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է ևս առնվազն 175 մարդ: Բախումներ են գրանցվել նաև Եգիպտոսի երկրորդ խոշոր քաղաքում՝ Ալեքսանդրիայում, ուր նույնպես հնարավոր չի եղել խուսափել զոհերից (5 մարդ):

Եգիպտոսի բանակը հուլիսի 3-ին գահընկեց է արել իսլամիստ նախագահ Մոհամմեդ Մուրսին, կասեցրել է Սահմանադրության գործունեությունը և Սահմանադրական դատարանի ղեկավարին հանձնարարել է անցումային ժամանակաշրջանում կատարել պետության ղեկավարի գործառույթներ:

Երեկ եգիպտական դատարանը վճռեց 15 օրով կալանքի տակ վերցնել տնային կալանքի պայմաններում պահվող Մուրսիին, ով մեղադրվել է ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցելու, ինչպես նաև 2011 թվականի հեղափոխության ժամանակ բանտից փախչելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս