Բաժիններ՝

Իտալական ոստիկանությունը խոշոր գործողություն է ձեռնարկել մաֆիայի դեմ

Իտալական Il Messaggero թերթի փոխանցմամբ՝ Իտալիայի իրավապահ մարմինները գիշերը լայնամասշտաբ գործողություններ են իրականացրել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում: Դրա արդյունքում Հռոմում ձերբակալվել է 51 մարդ:

Իտալիայի մայրաքաղաքում իրականացված գործողությանը մասնակցել են մոտ 500 ոստիկաններ, ուղղաթիռ, ինչպես նաև վարժեցված շներ և ծովային ոստիկանության պարեկներ: Ձերբակալվել են մի շարք մաֆիոզ կլանների անդամներ, որոնք տարիների ընթացքում վերահսկել են Հռոմում ապօրինի գործունեությունը:

Մաֆիային հարված է հասցվել նաև երկրի հարավում գտնվող Կատանձարո քաղաքում, ուր ձերբակալվել է 65 մարդ, այդ թվում նաև տեղի քաղաքական գործիչներ, ձեռնարկատերեր ու փաստաբաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031