Բաժիններ՝

«Արաղ-թութուն-ախպերություն». մամուլ

«Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամա­նակ Տիգրան Սարգսյանը հարցերից մեկի քննարկմա­նը անդրադարձավ ակցիզային հարկին և օգտագոր­ծեց «…երբ խոսքը վերաբե­րում էր արաղի և ծխախո­տի ակցիզային հարկի…» արտահայտությունը,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու շարունակում.

Իսկ հարցը վերաբերում էր այսպես կոչված «շքեղու­թյան հարկին»: «Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, և այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երևանում, հա­մահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը կա­րող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում»,- ասել է վարչապետը:

Նկատենք, որ օլիգարխներին շքեղության հարկով հարկելու պահանջը հստակ ձևակերպվել և հնչել է դեռ 3-4 տարի առաջ: Սա­կայն Տ. Սարգսյանի կառավարությունը անտրամա­բանական պատճաոաբանություններով մերժեց այն: Պարզ էր, որ կառավարությունը «արաղ-թութուն-ախպերություն» է անում օլիգարխների հետ: Ու հիմա էլ այդ հարկատեսակը դժվար թե կիրառվի»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031