Բաժիններ՝

Ձերբակալվելու մասին խոսակցությունների նպատակն ինձ ահաբեկելն է. Ռուստամ Իբրահիմբեկով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահ, առաջիկան նախագահական ընտրություններում ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը մեկնաբանել է ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ադրբեջան վերադառնալու դեպքում իրեն ձերբակալելու են.

«Դրա համար պատճառներ չկան՝ թեև այդ մասին խոսակցություններ են տարածվում: Նպատակն ինձ ահաբեկելն է, սակայն դա չի հաջողվի նրանց»: Գործակալությանը չի հաջողվել տվյալ հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ Գլխավոր դատախազությունից: Ռուստամ Իբրահիմբեկովը Բաքու է վերադառնալու հուլիսի 31-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031