Բաժիններ՝

Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 22 լրագրող՝ կապված «Գեզի» այգու ցույցերի հետ

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի լրագրողների միությունը (TGS) հայտարարել է, որ աշխատանքից հեռացվել է 22 լրագրող՝ կապված «Գեզի» այգու հետ կապված բողոքի ակցիաների հետ: Բացի այդ, իրենց զբաղեցրած պաշտոններից հարկադրված հեռացել է 37 այլ լրագրող:

TGS-ի ստամբուլյան բաժանմունքի ղեկավար Գյոքհան Դուրմուշը հայտարարել է, որ այդ 59 լրագրողներն իրենց աշխատավայրերին հրաժեշտ են տվել մայիսի 27-ին բողոքի ակցիաների սկսվելուց հետո.

«Այդ ամենը հիմնականում կապված է մի շարք ԶԼՄ-ների իրականացրած գրաքննության քաղաքականության հետ՝ կապված «Գեզի» այգու շուրջ ծավալված դիմակայության հետ: Փակվել են մի շարք հեռուստածրագրեր: Կան անգամ այնպիսի դեպքեր, որոնց աշխատանքից հեռացրել են Twitter-ում արած իրենց գրառումների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս