Բաժիններ՝

Թուրքիայում ստեղծել են ռումբերի վնասազերծման ռոբոտ (տեսանյութ)

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրքական Aselsan ռազմարդյունաբերական ընկերության մասնագետները ստեղծել են ազգային ռոբոտ՝ վնասազերծելու համար գրեթե ամեն տիպի ռումբեր:

Ռոբոտն անվանվել է Kaplan (թարգմանաբար՝ վագր), դրա փորձարկումներն անցկացվել են ԱՄՆ-ում գտնվող ռազմաբազաներից մեկում: Փորձարկումներին հետևել են ամերիկացի ու գերմանացի զինվորականներ: Kaplan-ն ընդգրկվել է ՆԱՏՕ-ի գնումների հայտացուցակում:

Չի բացառվում, որ այն կարող է կիրառվել Աֆղանստանում և Իրաքում: Kaplan-ն ունակ է կասկածելի օբյեկտն ուսումնասիրել 500 մետր հեռավորությունից: Բացի այդ, ռոբոտն ունակ է աշխատանքներ իրականացնել -30-ից մինչև +69 աստիճան ջերմաստիճանի դեպքում:

Ռումբերի վնասազերծման հարցում ռոբոտի մեկ այլ յուրահատկությունը կայանում է նրանում, որ նա կարող է առանց լիցքավորիչ մարտկոցների փոխարինման հաղթահարել 15 կիլոմետր հեռավորություն: Նա կարող է անընդմեջ աշխատել 4 ժամ:

Վերջին տարիներին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը կենտրոնացել է սեփական արտադրանքի մշակման և թողարկման վրա: Թուրքիային հաջողվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում հասնել ինքնապահովման 54 տոկոսանոց արդյունքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս