Բաժիններ՝

Ձերդ գերազանցություն ԿԱՆԱՉ ԹԵՅ

Կանաչ թեյի բուժիչ հատկությունների մասին լեգենդներ են պտտվում, և դա հենց այնպես չէ: Չինաստանում այն սկզբում օգտագործվում էր բժշկության մեջ, և միայն հետո՝ մոտ 5000 տարի առաջ, այն մտավ մարդկանց առօրյա ճաշացանկ և կամաց-կամաց մատնվեց անուշադրության՝ այն դեպքում, երբ նրան անհրաժեշտ է հարգել, և ճիշտ կլինի հետը Դուք-ով խոսելը: Բացատրեմ՝ ինչո՞ւ:

(Ըստ Mayo Clinic կենտրոնի)

Կանաչ թեյի տերևները պարունակում են պոլիֆենոլ, որը հակաօքսիդանտ է ,ունակ որոշ չափով կանխարգելելու մի շարք լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են՝

Քաղցկեղ

Կարդացեք նաև

Ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, միզապարկի, ձվարանների քաղցկեղից խուսափել կարող է օգնել հենց այս «անմահական ջուրը»: Հետազոտողները կարծում են, որ սրա բացատրությունը կատեխինի մեջ է, որը քաղցկեղածին բջիջների դեմ պայքարելու և առողջությունը խթանելու ունակություններով պոլիֆենոլ է: Կանաչ թեյը հենց վերջինովս առանձնապես հարուստ է:

Սրտանոթային համակարգի հիվանդություններ

Կանաչ թեյն իջեցնում է տրիգլիցերիդի և խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Սրտի նոպան կամ կաթվածը կանխարգելելու գործում սև և կանաչ թեյերը հավասար նժարների վրա են գտնվում:

Պարկինսոնիզմ

tey1Հնարավոր է՝ թեյի մեջ առկա կոֆեինը կանխարգելի պարկինսոն հիվանդության առաջացումը կամ էլ դանդաղեցնի զարգացման ընթացքը: Հնարավոր է, որ դա կատարվում է ուղեղի զգայունությունը դեպամինի նկատմամբ բարձրացնելու հաշվին: Կանաչ թեյը լավ է գնել ոչ պատրաստի շշալցված վիճակում, քանի որ այս դեպքում չեք կարողանա խուսափել շաքարի և կալորիաների մեծ պաշարից: Գնեք որակյալ կանաչ թեյ, ըմպեք առանց շաքարի և առողջ ու երկար վայելեք կյանքն այս անմահական ջրի օգնությամբ:

Վարդանուշ Պետրոսյան
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս