Բաժիններ՝

Աստղերի դղյակները. որտեղ են ապրում ամենաազդեցիկ հայտնիները

«Forbes» ամսագիրը Realtor.com, Trulia.com, Zillow.com և մի քանի այլ կայքերի օգնությամբ պարզել է, թե որտեղ են ապրում աշխարհի ամենահայտնի սպորտսմենները, երաժիշտները, դերասանները և «ամենաազդեցիկ հայտնիների վերջին ցուցակի» մյուս մասնակիցները: Ստորև ներկայացված ֆոտոշարքում տեղ են գտել ինչպես՝ աստղերի կողմից անցած տարի գնված և վաճառված առանձնատները, այնպես էլ՝ նրանց մեկ տարուց ավելի պատկանող անշարժ գույքը:

Մադոննա. 100 ամենաազդեցիկ աստղերի ցուցակում նա զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Նկարում Բևեռլի Հիլզում (Կալիֆոռնիա նահանգ) գտնվող ֆրանսիական քանթրի ոճի նրա առանձնատունն է որն արժե 22,5 մլն դոլար:

01_madonna_FILEPHOTOMadonnaquietlylistedBeverlywoHABNTCGB_x

Երգչուհին իր առանձնատունն աճուրդի է հանել դեռևս անցած տարի: 1500 քմ մակերեսով տունը տեղակայված է 5000 քմ զբաղեցնող տարածքում և բաղկացած է 9 ննջարանից, երկհարկանի ճաշասենյակից, մարզասրահից: Առանձնատունն ունի նաև մի քանի աշխատասենյակներ և սենյակներ՝ նախատեսված ծառայողների համար: Շինության բակում կառուցված է առողջանային ոճի լողավազան: Երգչուհին իր ունեցվածքը գնահատել է 22,5 մլն դոլար:

Կարդացեք նաև

Բացի այդ՝ հունիսին Մադոննան 16 մլն դոլարով վաճառել է Մանհեթենում գտնվող իր բնակարանը: Անցած տարի նոյեմբերին Մադոննան այդ տունը ցանկանում էր վաճառել 23.5 մլն դոլարով: Վերջին ժամանակաշրջանում Մադոննան բնակվում է մանհեթենյան Իսթ-Սայդ թաղամասում գտնվող իր տանը, որը ձեռք է բերել 2009 թվականին՝ 32,5 մլն դոլարով:

Թեյլոր Սվիֆթ. 100 ամենաազդեցիկ աստեղերի ցուցակում նա զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նրա առանձնատնից տեսարանը բացվում է դեպի Ատլանտյան օվկիանոսի Ուոտչ-Հիլլ հատված: Արժեքը՝ 17 մլն դոլար:

02_talor_swift_XDklpnM

Վերջին ժամանակաշրջանում իր ունեցվածքին քանթրի-փոփի թագուհին և դերասանուհին մեծ ուշադրություն է դարձնում: Ուոտչ-Հիլլի առանձնատունը նա ձեռք է բերել այս տարվա ապրիլ ամսին: Տունը տեղակայված է 20 000 քմ զբաղեցնող տարածքում, որը ներառում է 65 մետր երկայնքով լողափ:

Եվս մեկ առանձնատուն նա ունի օվկիանոսի ափին ՝Հայանիս տեղանքում, Մասաչուսեթսի նահանգում: Երգչուհին այն ձեռք է բերել նախորդ տարվա ամռանը՝ 4.8մլն դոլարով, և վաճառել է 7 ամիս անց (2013 թվականի փետրվար ամսին)՝ 5.7 մլն դոլարով: Երգչուհին առանձնատուն ունի նաև Բևեռլի-Հիլզում:

Այս առանձնատունը նա գնել է 2012 թվականին՝ 4 մլն դոլարով: Եվ վերջապես Սվիֆթին են պատկանում Թեննեսի նահանգում՝ Նեշվիլում գտնվող երկու առանձնատներ:

Ջոն Բոն- Ջովի.  Նա 100 ամենաազդեցիկ աստղերի ցուցակում զբաղեցնում է 7-րդ տեղը: Նկարում Նյու Յորքում գտնվող նրա «New Museum» փենթհաուսն է: Արժեքը՝ 42 մլն դոլար:

03Bon_jovi_cdn.frontdoor.com

Բոն  Ջովին այս փենթհաուսը գնել է 2007 թվականին Մանհեթենի Սոհո թաղամասում, որից հետո, ԶԼՄ-ների տվյալներով՝ միլիոնավոր դոլարներ է ծախսել տան վերանորոգման համար: Այժմ 692 քմ տարածք զբաղեցնող փենթհաուսում ներառված է 5 ննջարան, նույնքան էլ լոգարաններ:

Ջասթին Բիբեր. Նա 100 ամենաազդեցիկ աստղերի ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը: Նկարում Կալիֆոռնիա նահանգի Կալաբասաս քաղաքում գտնվող նրա «Oaks Mansion» առանձնատունն է, որն արժե 6.5 մլն դոլար:

04_justin_bieber_557591_10150667801384792_74914304791_8629191_577427514_n

Լոս Անջելեսի արվարձանում գտնվող այս առանձնատունը երաժիշտը գնել է անցած տարի: Առանձնատունը ներառում է 6 ննջարան, 7 լոգարան և մի քանի այլ սենյակներ: Տարածքը կազմում է 855 քմ:

Ջենիֆեր Լոպես. Նա 100 ամենաազդեցիկ աստղերի ցուցակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Նկարում Նյու Յորք նահանգի Ուոտեր-Միլլ քաղաքում գտնվող նրա առանձնատունն է: Արժեքը՝ 10 մլն դոլար:

05_jennifer_lopez_41349597

Այս տունը Ջենիֆեր Լոպեսը ձեռք է բերել մայիս ամսին: Այն 890 քմ է, տեղակայված է 12 000 քմ զբաղեցնող տարածքում, ունի 8 ննջարան, 7 լոգարան և առանձին շոգեբաղնիք: Տան կողքին տեղակայված է լողավազան՝ փոքրիկ շինությամբ: Առանձնատունն ունի նաև առանձին ավտոտնակ երգչուհու «Պորշեի» համար: Լոպեսն ունի նաև երկու բնակարան Նյու Յորք նահանգի Գլոն Հեդ քաղաքում, ևս մեկը՝ Կալիֆոռնիայում:

Ռայաննա. Նա 100 ամենաազդեցիկ աստղերի ցուցակում 13-րդն է: Նկարում  Լոս Անջելես քաղաքում գտնվող նրա մոդեռն ոճի առանձնատունն է: Արժեքը՝ 12 մլն դոլար:

06_Rihanna_PacPal1_1

1021 քմ տարածքով այս առանձնատունը Ռայաննան ձեռք է բերել անցած տարվա դեկտեմբեր ամսին: Տունը ներառում է 7 ննջարան, 9 լողասենյակ: Բակում կառուցված է լողավազան՝ արևայրուքի ընդունման և բարբեքյուի համար առանձնացված տարածքով:
Այգու տարածքը կազմում է 560քմ:

Լեբրոն Ջեյմս. Նա 100 ամենաազդեցիկ աստղերի ցուցակում զբաղեցնում է 16-րդ տեղը: Նկարում նրա՝ Մայամիում գտնվող «Coconout Grove» առանձնատունն է: Բասկետբոլի աստղ Լեբրոն Ջեյմսն այս առանձնատունը ձեռք է բերել այն բանից հետո, երբ 2010 թվականին միացավ «Miami Heat» թիմին:

07_lebron_james_cdn.frontdoor

Առանձնատունը գտնվում է օվկիանոսի ափին, իսկ տարածքը կազմում է 1130 քմ: Այն ներառում է 6 ննջարան, տնային կինոթատրոն և գինու մառան: Իսկ առանձնատան հետնամասում տեղակայված է մեծ լողավազան և երկու զբոսանավերի համար նախատեսված կայանատեղի:

Քեթի Պերրի. Նա զբաղեցնում է 18-րդ տեղը՝ 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում: Նկարում Լոս Անջելեսում՝ հոլիվուդյան բուլվարում գտնվող նրա առանձնատունն է: Արժեքը՝ 6.5 մլն դոլար: Այս տարի երգչուհին աճուրդի է հանել 2011 թվականին նախկին ամուսնու՝ Ռասսել Բրենդի հետ միասին ձեռք բերած առանձնատունը:

08_katy_perry_0x600

Պերրին այս տան փոխարեն գերադասել է դրա հարևանությամբ գտնվող հողատարածքները, որոնց վրա մայիս ամսին ներդրել է 11.2 մլն դոլար: Առանձնատունն ունի երկու լողավազան, հյուրերի համար նախատեսված երկու տուն և 16 000 քմ հողատարածք:

Լեոնարդո Դի Կապրիո. Նա 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում զբաղեցնում է 21-րդ տեղը: Նկարում նրա առանձնատունն է՝ Մալիբուում:
Չկարողանալով վարձակալության հանձնել այս առանձնատունը 75 000 դոլարով, անցած տարվա նոյեմբերին դերասանն աճուրդի հանեց այն 23 մլն դոլարով (հետագայում տան արժեքն իջավ 18.9 մլն):

09_DiCaprio_withamazingbeachaccess

Առանձնատունը, որը տեղակայված է Մալիբուի ամենաաստղային թաղամասում, դերասանի՝ նույն քաղաքում գտնվող երկու տներից մեկն է: Դի Կապրիոն ունի նաև այլ անշարժ գույք ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, այդ թվում՝ առանձնատուն Հոլիվուդյան բլուրներում (այդտեղ Դի Կապրիոն միավորել է իրար կողքի տեղակայված երկու կալվածքներ, որոնցից մեկը նախկինում պատկանել է Մադոննային): Բացի այդ՝ դերասանն ունի նաև փենթհաուս Նյու Յորքում, Մանհեթենի ներքին թաղամասում գտնվող Riverhouse էկոշենքում:

Կրիշտիանու Ռոնալդու Նա 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում զբաղեցնում է 31-րդ տեղը: Նկարում՝ նրա «La Finca» առանձնատունն է Մադրիդում: Արժեքը՝ 7.1 մլն դոլար:

10_Ronaldu_1268332041fotoext13

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստը աճուրդի էր հանել իր ունեցվածքը հունիս ամսին, այն ժամանակ, երբ լուրեր էին պտտվում նրա՝ մեկ այլ խումբ տեղափոխվելու մասին: Առանձնատունը տեղակայված է 4000 քմ տարածքի վրա: Տունն ունի 7 ննջարան, բակում՝ երկու լողավազան և այգի:

Էշտոն Քետչեր. Նա 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում զբաղեցնում է 53-րդ տեղը: Նկարում Լոս Անջելեսում գտնվող նրա առանձնատունն է: Արժեքը՝ 8.45 մլն դոլար:

11_ashton_kutcher_6eobu6lkr2dqvu8jwoy9d9zte

Այս առանձնատունը ցանկացել է գնել նաև Ջասթին Բիբերը, սակայն այն ձեռք է բերել Քետչերը 2012 թվականին՝ Դեմի Մուրից ամուսնալուծվելուց հետո: Առանձնատնից տեսարան է բացվում  դեպի լիճ:

Քայնե Ուեսթ. Նա 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում զբաղեցնում է 59-րդ տեղը: Նկարում նրա Լոս Անջելեսում գտնվող առանձնատունն է: Արժեքը՝ 3.15 մլն դոլար:
Այս գերժամանակակից տունը, որն ունի 380 քմ տարածք, ռեփ երգիչն աճուրդի է հանել մայիս ամսին:

12_Kanye_west_Zillow_kanyewestexterior660

Այս տարվա սկզբին Ուեսթն ընկերուհու՝ Քիմ Քարդաշյանի հետ ձեռք էր բերել այս առանձնատունը 11 մլն դոլարով: Իհարկե, մասնագետների գնահատմամբ, ընդամենը երկու ամիս անց դրա գինը նվազեց 1 մլն-ով: Երգիչն ունի նաև բնակարաններ Մանհեթենի Սոհո թաղամասում:

Ջենիֆեր Էնիսթոն. Նա 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում զբաղեցնում է 64-րդ տեղը: Լոս Անջելեսի Բել-Էյր շրջանում գտնվող նրա այս առանձնատունն արժե 20.97 մլն դոլար: 2011 թվականին, երբ երգչուհին 35 մլն դոլարով վաճառեց Բևեռլի Հիլզում գտնվող իր «Ohana»  առանձնատունը, 7 մլն դոլար արժողությամբ ձեռք բերեց երկու շինություն իր բնակարանի մոտ, որը գտնվում է Մանհեթենում:

13_Jennifer_aniston_jenniferanistonhepta1024x681

2012 թվականին Էնիսթոնը վաճառեց բնակարանները և գնեց առանձնատուն Բել-Էյրում: 790 քմ մակերեսով այս առանձնատունը գտնվում է 12 000 քմ  զբաղեցնող հողատարածքում: Այստեղ կա նույնիսկ սեփական խաղողի այգի:

Ժիզել Բունդհեն. Նա 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում 81-րդն է: Լոս Անջելեսում գտնվող նրա այս առանձնատունն արժե 20 մլն դոլար: Այս առանձնատունը, որը նման է դղյակի, թոփ մոդելը կիսում է ամուսնու՝ ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հետ (զբաղեցնում է 65-րդ տեղն ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում), ունի 2050 քմ մակերես:

14TomBradyandGiseleBundchensHome3

Առանձնատունն ունի 8 ընդարձակ ննջարան, մարզասրահ, գինետուն, ավտոտնակ՝ նախատեսված 6 ավտոմեքենայի համար, և վերելակ: Տունն ունի նաև յուրահատուկ տեսքով լողավազան:

Քրիսթին Ստյուարտ. Նա զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը: Լոս Անջելեսում գտնվող նրա առանձնատունն արժե 2.2 մլն դոլար: Այս առանձնատունը Քրիսթին Ստյուարտը ձեռք է բերել անցած տարի:

15Kristin_stewart_tumblr_mn4vzq0C0e1qcso0ko10_1280

Այն զբաղեցնում է 312 քմ տարածք, ունի չորս ննջարան, չորս լողասենյակ, ձեղնահարկ, փոքր գրասենյակ: Առանձնատան բակում կա նաև լողավազան և խարույկի համար նախատեսված առանձին տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս