Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոք է ներկայացրել

Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցևը բողոք է ներկայացրել անվտանգության աշխատակիցների և բժիշկների գործողությունների դեմ, որոնց հետևանքով իր պաշտպանյալը դատարանի դահլիճում է հայտնվել կանացի խալաթով: Այս մասին գրում է 1in.am-ը՝ հղում անելով RIA Novosti-ն: Վերջինս էլ վկայակոչել է Էրիկ Չաբանովին, որը նույնպես Հարությունյանի փաստաբանն է:

Նրա խոսքերով՝ Մելցևը երկու բողոք է ներկայացրել. մեկը անվտանգության աշխատակիցների, մյուսը՝ բժիշկների գործողությունների դեմ:

Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ պատասխանը պետք է ուղարկվի տաս օրվա ընթացքում: Եթե իրավասու մարմինը որոշի, որ ստուգում է անհրաժեշտ, ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031