Թուրքիայի ԱԳՆ-ը հետաքննում է Եգիպտոս ժամանած թուրքական նավում զենքի հայտնաբերման մասին տեղեկատվությունը

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հետաքննում է Եգիպտոս ժամանած թուրքական նավի վրա զենք հայտնաբերվելու մասին տեղեկատվությունը: Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Նախօրեին եգիպտական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ Պորտ Սաիդ նավահանգիստ ժամանած թուրքական նավի բեռնարկղերից մեկում հայտնաբերվել է 20.000 ատրճանակ և խլացուցիչ:

Թուրքիայի ԱԳՆ-ը Կահիրեում իր դեսպանատնից պահանջել է հետաքննել տվյալ միջադեպի մանրամասները և մանրակրկիտ հաշվետվություն ներկայացնել տեղի ունեցածի մասին:

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թուրքիան «դեմ» է Եգիպտոսում բռնությունների իրագործմանը և հանդես է գալիս այդ երկրում իրավիճակի շուտափույթ կայունացման օգտին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031