Իրանը կարող է ԼՂՀ-ի շնորհիվ ընդլայնել տարածաշրջանում իր տնտեսական պոտենցիալը. փորձագետ

Ռուսական Regnum լրատվական գործակալությանը երեկ տված հարցազրույցի ժամնանակ Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը հայտարարել է, որ Իրանը կարող է ԼՂՀ-ի շնորհիվ ընդլայնել տարածաշրջանում իր տնտեսական պոտենցիալը, ինչը կարող է շահավետ լինել նաև անձամբ ԼՂՀ-ի համար.

«Ղարաբաղի հարևանությամբ վիթխարի Իրանն է, որն ունի տնտեսական մեծ պոտենցիալ, և որը շատ ավելի հզոր է, քան՝ Հայաստանը: Եթե Երևանը զարգացնում է Թեհրանի հետ համագործակցությունը, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղը չպետք է գնա նույն ճանապարհով:

Թեև ներկայումս տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացումը չի մտնում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պլանների մեջ, վերջիններս այժմ զբաղված են այլ խնդիրներով: Այսօր նրանց ուշադրությունը գամված է Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում տիրող ընդհանուր լարվածության, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում՝ Եգիպտոսում, իրադարձությունների կտրուկ զարգացման վրա:

Այժմ Իրանի ու Լեռնային Ղարաբաղի համար հնարավորություն է ստեղծվել մերձեցման գործընթաց սկսելու համար: Եթե այն սկսվի, ապա կլինի դանդաղ, սակայն՝ լուրջ: Այս հարցում Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը ձեռնտու է Թեհրանին: Սակայն այդ անկայունությունը չի կարող տևել հավերժ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031