Բաժիններ՝

Հուլիսին Իրաքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսին Իրաքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ: Այս մասին նշված է Իրաքում բռնության մակարդակին հետևող մոնիթորինգային փորձագիտական խմբի տարածած հայտարարությունում:

Փորձագետները մտավախություն ունեն, որ ներքին հակամարտությունը կարող է ավելի թեժ ընթացք ստանալ, սակայն դրա հետ մեկտեղ ընդգծում են, որ բռնության մակարդակը դեռ ավելի ցածր է՝ համեմատած 2006-2007 թվականների հետ: Այն ժամանակ միդավանաբանական բախումների հետևանքով Իրաքում ամսական զոհվում էր ավելի քան 3000 մարդ:

Փորձագետները, հենվելով իրաքյան ոստիկանության ու բժիշկների տվյալների վրա, հայտնում են, որ մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա սկսվելուց հետո զոհերի քանակն անցել է 50-ի սահմանագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս