Կիրո Մանոյանը՝ օֆշորային սկանդալի մասին. Երկիրը վարկաբեկվում է, երբ պաշտոնյաները նման գործարքի մեջ են հայտնվում

168.am-ը ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից հետաքրքրվեց` արդյո՞ք վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային պատմությունը միջազգային մակարդակի սկանդալ չէ, և արդյո՞ք այն բացասաբար չի ազդում Հայաստանի միջազգային վարկանիշի վրա:

Ի պատասխան՝ Կիրո Մանոյանն ասաց. «Իհարկե, նման երևույթները, եթե իրականությանը համապատասխան են, երկրի վարկի համար, մեղմ ասած, լավ չեն: Երկիրը վարկաբեկվում է, երբ պաշտոնյաները նման գործարքի մեջ են հայտնվում: Էլ չեմ խոսում բարձրաստիճան եկեղեցականների մասին»:

Ըստ նրա` այս պատմության մեջ կան հիմնավորված կասկածներ.

«Այնպես չէ, որ կարելի է ասել` բան չի եղել: Երբ Կիպրոսի դատախազն ասում է, թեպետ, որպես ոչ վերջնական կարծիք, թե անհավանական է, որ մեկի անունը դրվի որպես սեփականատեր կամ բաժնետեր՝ փաստաթղթերի տակ… ես նրան չհավատալու պատճառ չունեմ, մարդն ասում է՝ անկարելի է»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե այս պատմությունը շատ չձգձգվե՞ց, նա պատասխանեց. «Կիպրացիներն էլ ժամանակին չեն պատասխանել: Ինչո՞ւ` չգիտեմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031