Բաժիններ՝

Ոստիկանը մեղադրվում է անփութության մեջ

Ըստ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հարություն  Հովհաննիսյանին առաջադրված  մեղադրանքի, նա  ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք է  դրսևորել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

18.04.2013թ.՝  նշանակված լինելով քրեական գործով մեղադրյալ Արմեն Կաբալյանին դատարան ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում որպես ավագ և պատասխանատու, ըստ մեղադրանքի, ոստիկանը պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, ինչի հետևանքով  դատարանի նկուղային հարկում տեղակայված խցում գտնվող կալանավոր Արմեն Կաբալյանը մնալով հսկողությունից դուրս, բացելով խցի դուռը դիմել է փախուստի:

Հարություն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով՝  Պաշտոնեական անփութությունը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Գործը մակագրվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Դավիթ Բալայանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031