Ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ2 բնակելի զանգվածի 21, 24 համարների, Բ 4 բնակելի զանգվածի՝ ամբողջությամբ, Բաբաջանյան փող. 3/1, 5/1, 21, 23/1, 25/1, 27, 27/1, 29, 29/1, 31, 35, 39, 43, 49/1, 51/1, 53/1, 55/1, 47-105, 109-117, 121-135, 139-149, 153, 153/1-159, 163-167 կենտ համարների, 44ա համարի, Իսակովի պող. 38, 38/1, 38/2, 38/3, 40, 42, 42/1, 42/2, 42/3, 42/4, 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 44/5, 46 համարների, Անդրանիկի փող. 130-138, 142-158 զույգ համարների, 133-151 կենտ համարների շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Իսկ ս.թ. հուլիսի 4-ին ժամը 10.00-22.00 ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու համար կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 և Նազարբեկյան թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ