
Գեղարքունիքի մարզում 62-ամյա վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ հանկարծամահ է եղել

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 62-ամյա Սամվել Գասպարյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի 31 ՏԼ 415 համարանիշի ավտոմեքենան, Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ, հայտնաբերել են վարորդին՝ մահացած վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ հանկարծամահ է եղել, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում քննիչ Մարատ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում