Բաժիններ՝

Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել. գյուղատնտեսության փոխնախարարը պարզաբանում է

Այսօր՝ հունիսի 28-ին, տեղեկություն ստացվեց, որ Արմավիրի «Նոյան» բնական հյութերի գործարանը առավոտվանից ծիրանի բերք չի ընդունել, մինչդեռ գործարանի մոտակայքում մարդկանց ու մեքենաների հսկայական հերթ էր կուտակվել, ովքեր շրջակա գյուղերից եկել էին, որպեսզի հանձնեն իրենց բերքը: Առավոտվանից գործարանի դռները փակ էին, և միայն կապի միջոցներով հավաքվածները տեղեկացել էին, որ մթերումը կսկսվի ժամեր անց: Կատարվածի մասին քիչ առաջ Shamshyan.com –ի թղթակիցը զրուցել է ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ, ով այդ պահին  գտնվել է է Արմավիրում՝ «Նոյան» գործարանում։ Ռ. Մակարյանը հայտնել է, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել. գործարանում հոսքագծերի մաքրման և լվացման աշխատանքներ են իրականացվել, որի պատճառով մթերումը սկսվել է մի քանի ժամ ավելի ուշ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս