Դոլմաբահչեի մզկիթի մուեզզինը հերքել է ցուցարարների հարբած լինելու մասին Էրդողանի հայտարարությունը
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Դոլմաբահչեի Բեզմ-ի Ալեմ Վալիդե Սուլթան մզկիթի մուեզզին (ազանը հնչեցնող, հավատացյալներին աղոթքի հրավիրող) Ֆուաթ Յըլդըրդըմը երեկ հայտարարել է, որ ոչ մի անգհամ չի տեսել, որ հակակառավարական ոչ վաղ անցյալի բողոքների ժամանակ մզկիթի տարածքում ալկոհոլ օգտագործողների.
«Ոչ մեկին չեմ տեսել մզկիթի տարածքում ալկոհոլ օգտագործելուց կամ որ գոնե որևէ մեկի ձեռքում գտնված լինի սպիրտի շիշ: Ես աստվածավախ մարդ եմ, ինչի համար էլ չեմ կարող ստել: Մզկիթի դարպասներից ոչ հեռու տեսել եմ մի շիշ, որը նման էր գարեջրի շշին»:
Իր այս հայտարարությամբ նա հերքել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերը, որ իր ղեկավարման դեմ բողոքողները մզկիթում սպիրտ են օգտագործել, ինչպես նաև այնտեղ մուտք են գործել կոշիկով: Էրդողանի այդ հայտարարությունից հետո ոստիկանությունը հետաքննություն էր սկսել:
Հարցաքննման ժամանակ մուեզզինը հերքել է Էրդողանի հայտարարությունը:
Դրա հետ մեկտեղ նա խոստովանել է, որ «Գեզի» այգում գտնվող իր մզկիթում գործել է «բուժկետ», ուր առաջին օգնություն են ցուցաբերել ոստիկանության հատուկջոկատայինների գործողություններից տուժած ցուցարարներին:
Մուեզզինն ընդգծել է, որ իրեն հարցաքննել են 6 ժամ, և որ դա արել են ոչ թե սովորական ոստիկանները, այլ՝ ՆԳՆ-ի հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները: