Բաժիններ՝

Ամերիկյան հետախուզությունը հաշվետվություն է ներկայացրել՝ կապված գաղտնալսումների հետ

ABC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քեյթ Ալեքսանդերը հայտարարել է, որ հատուկ ծառայությունների կողմից ինտերնետային օգտատերերի նամակագրության մասին հավաքած բոլոր տվյալները ոչնչացվել են 2011 թվականին՝ գաղտնալսման ծրագրի փակումից հետո:

Ալեքսանդերը բացատրել է, որ ծրագիրը փակվել է Ազգային անվտանգության գործակալության, նախագահի աշխատակազմի ու Կոնգրեսի համատեղ որոշմամբ: Այն ճանաչվել է անարդյունավետ ահաբեկչության դեմ պայքարում, և բացի այդ, սպառնացել է խախտել անձնական կյանքի գաղտնիքները:

Նշվում է, որ գաղտնալսման ծրագիրը սկսել է գործել դեռևս Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության ժամանակ, իսկ նրան հաջորդած Բարաք Օբաման չի փակել այդ ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս