Ինչպե՞ս բուժել արևայրուքը
Արևայրուքի բուժման համար նախատեսված ժողովրդական դեղատոմսերն ընդգրկում են հալվեն, կարտոֆիլը, կիտրոնի հյութը, հազարը, քրքումը, քացախը, նուշը, վարդի ջուրը և կաթը: Սառը ջրի թրջոցները, սառը ջրով լվացումները, արևապաշտպան քսուքների օգտագործումը, օրական համապատասխան քանակությամբ ջուր խմելը, հակաբակտերիալ օճառով լվացվելը և այլ խոնավեցնող միջոցների օգտագործումը:
Արևային խիստ տոթ եղանակի և օզոնի շերտի նվազման հետևանքով արևայրուքի հետևանքները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Ժողովրդական միջոցները կօգնեն Ձեզ արագ ազատվել արևայրուքի տհաճ հետևանքներից:
Ի՞նչ է արևայրուքը
Արևայրուքը արևի և նրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով մաշկի կարմրությունն է և բորբոքումը: Արևի ճառագայթները բաղկացած են ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինֆրակարմիր ճառագայթներից և տեսանելի լույսից: Ուլտրամանուշակագույն ճառագայթները լինում են 3 տեսակի` ուլտրամանուշակագույն A(UVA), ուլտրամանուշակագույն B (UVB) և ուլտրամանուշակագույն C (UVC): Ուլտրամանուշակագույն A և B ճառագայթները վնասակար են մաշկի համար, իսկ ուլտրամանուշակագույն C ճառագայթը, ներծծվելով օզոնի, թթվածնի և ջրի գոլորշու մեջ, չի թափանցում երկիր: Երբ մաշկը ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, այն այրում է մաշկի հյուսվածքները: Եթե UVA-ի ճառագայթները մաշկի տակ գտնվող հյուսվածքներն է վնասում, UVB-ի ճառագայթները վնասում են մաշկի արտաքին հատվածը:
Արևայրուքի նախանշանները
- Մաշկը կարմրում է և առաջանում են բշտիկներ:
- Սաստիկ գլխացավ:
- Տենդ, ցավեր, սրտխառնոց, դողէրոցք և գրգռվածություն:
- Ներքին վնասվածքներից է արյան անոթների և հյուսվածքների մանրաթելերի վնասվածքը, որը նպաստում է մաշկի կնճռոտվելուն:
Ժողովրդական միջոցներ արևայրուքի դեմ
Հեռու մնալ արևից
Հիվանդը պետք է հեռու մնա արևից և տանը մնա հատկապես առավոտվա 10:00-ից մինչև կեսօրվա 16:00-ն, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն առավել վտանգավոր են այդ ժամանակահատվածում: Դուրս գալուց պետք է կրել գլխարկ, հագնել բաց գույնի հագուստ և չմոռանալ արևային ակնոցների մասին, որպեսզի ուլտրամանուշակագույն ճառագայթները չվնասեն աչքերը:
Թրջոցներ
Արևայրուքն առաջացնում է ցավ և մաշկի բորբոքվածություն: Թրջոցներն օգտագործվում են հովացնելու այրված մասը: Կարելի է հովհարով հովացնել մարմնի այրված մասը կամ էլ օգտագործել սառը ջրի մեջ ընկղմված թրջոցներ: Այս պրոցեդուրան պետք է կրկնել 5 րոպեն մեկ՝ օրը 10 անգամ: Ցանկալի է պրոցեդուրան կրկնել այնքան ժամանակ, մինչև կողմնակի էֆեկտները վերանան:
Գոլ ջրով լոգանք
Գոլ ջրով լոգանքը նույնպես արդյունավետ միջոց է: Այն օգնում է մեղմելու ցավը, քորը և բորբոքվածությունը: Մի օգտագործեք օծանելիք, յուղեր կամ լոգանքի համար նախատեսված աղ, քանի որ դրանք ուժգնացնում են մաշկի զգայունությունը: Սրբիչից օգտվելիս պետք է առավելապես զգույշ լինել մաշկը չվնասելու համար:
Հիդրացիա
Արևահարումը կարող է առաջ բերել օրգանիզմի դեհիդրացիա, ուստի պետք է ապահովել ջրի համապատասխան քանակությունը մեր օրգանիզմում:
Օրական պետք է խմել 6-8 բաժակ ջուր: Ջրի օգտագործումը հովացնում է մարմնի ջերմաստիճանը:
Բանջարեղեն և մրգեր
Ջրալի մրգերի և բանջարեղենի օգտագործումը կօգնի արագ վերականգնել ջրի պաշարն օրգանիզմում: Այդ բանջարեղենից և մրգերից են վարունգը, սեխը, պապայան, ձմերուկը:
Հալվե
Արևայրուքի հետևանքով առաջացած քորը, կարմրությունը, բորբոքվածությունը կարող է արագ անցկացնել հալվեի հյութը: Հալվեի հյութը նպաստում է արյունատար անոթների սեղմմանը: Կտրեք թարմ հալվեի տերևը և դրեք այրված մասին: Այս գործողությունը կարող եք կրկնել օրական 5-6 անգամ:
Կերակրի սոդա
Կերակրի սոդայով լոգանքը նույնպես կարող է մեղմել արևից ստացված այրվածքների դրությունը: 1-2 բաժակ սոդա լուծեք գոլ ջրում և մարմնով ընկղմվեք նրա մեջ մոտ 30 րոպե: Սոդայի բիկարբոնատը հավասարակշռում է օրգանիզմում ալկալի թթվի քանակությունը:
Քաշած կաթ
Քաշած կաթը պարունակում է սպիտակուց, որը թեթևացնում է այրվածքները: Կաթը և ջուրը խառնեք միմյանց հետևյալ համամասնությամբ՝ 1:4, և մի քանի կտոր սառույց ավելացրեք լուծույթին: Ընկղմեք բամբակի խծուծը և դրեք այրված մասին 15 րոպե: Այս գործողությունը կրկնեք յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ:
Վարսակի ալյուր
Վարսակի ալյուրի ջուրը մեղմացնում է արևից այրված մասի դրությունը և նպաստում արագ ապաքինմանը: Վարսակը ալյուրը լցրեք կտորե պարկիկի մեջ և ընկղմեք ջրի մեջ և հետո հանեք այն: Այդ ջրի մեջ թրջեք բամբակը և քսեք այրվածքին յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ:
Կիտրոնի հյութ և վարդի ջուր
Կիտրոնի հյութը, վարդի ջուրը և գլիցերինը հավասար չափաքանակով խառնեք իրար և նախքան քնելը դրեք այրվածքներին: Հաջորդ օրը այրվածքը լվանցեք գոլ ջրով:
Նուշի և կաթի խառնուրդ
Մի բուռ նուշը ընկղմել ջրով լի տարայի մեջ և թողնել մի ամբողջ գիշեր: Հաջորդ օրը աղալ նուշը և այն ավելացնել կաթին: Ստացված խառնուրդը դնել արևից այրված մասին: Դրական արդյունքի համար ցանկալի է այս գործողությունը կրկնել օրը 2 անգամ:
Հազարի տերևներ
Հազարի տերևները նույնպես լավ են այրվածքի համար: Հազարի տերևները հարկավոր է խաշել ջրի մեջ և ստանալ խյուս: Այդ խյուսը պետք է դնել այրվածքին. Այն կօգնի արագ մեղմել ցավը և նպաստել արագ ապաքինմանը:
Քացախ
Քացախը նույնպես հիանալի դեղամիջոց է այրվածքը բուժելու համար: Հարկավոր է մեկ բաժակ քացախ ավելացնել լոգարանի գոլ ջրի մեջ և մարմնով ընկղմվել:
Քացախաջուրը կօգնի մեղմել այրվածքի ցավը, քորը, կարմրությունը և բորբոքվածությունը:
Կարտոֆիլ
Վերցրեք հում կարտոֆիլը, կտրեք մի շերտ և անմիջապես դրեք արևից այրված մասին:
Արևապաշտպան քսուք
Տանից դուրս գալուց մի մոռացեք օգտագործել արևապաշտպան քսուք: Պետք է օգտագործել այնպիսի քսուք, որի արևի պաշտպանության գործոնը (SPF) լինի 15 և բարձր: Ուշադրություն դարձրեք նաև, որպեսզի այն արդյունավետ լինի UVA և UVB ճառագայթների դեմ:
Հակաբակտերիալ օճառ
Եվ որպեսզի երկրորդական ինֆեկցիայով չվարակվեք, ապա պետք է օգտագործեք հակաբակտերիալ օճառ: Հակաբակտերիալ օճառն իր հատկություններով ոչնչացնում է բակտերիաները, որոնք կուտակվում են մահացած հյուսվածքների վրա:
Մաքուր օդ
Որպեսզի այրված բջիջները արագ վերականգնվեն, պետք է մաքուր օդում լինել: Ցանկալի չէ այդ ընթացքում օգտագործել քսուքներ, կարագ, ժելե և նման յուղոտ նյութեր:
Քուն
Քունը նպաստում է արագ ապաքինմանը: Սպտակեղենի վրա կարող եք ցանել օսլա, որպեսզի կանխեք մաշկի թեփոտվելը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ