
Վրաստանում սառեցվել է Իրանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց ավելի քան 150 հաշվեհամար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանում սառեցվել է Իրանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց ավելի քան 150 հաշվեհամար` ՄԱԿ-ի պատժամիջոցներին համապատասխան: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ծուլուկիանին.
«Գործադիր իշխանությունը համագործակցում է դատական իշխանության հետ` կապված Իրանի հանդեպ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները Վրաստանի կողմից կատարելու հետ: Ներկա պահին սառեցվել է Իրանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց ավելի քան 150 հաշվեհամար»:
Ծուլուկիանիին իր այս հայտարարությունն արել է Wall Street Journal-ի այն հրապարակումից հետո, որ Վրաստանը չի կատարում Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները: Ծուլուկիանին հավելել է, որ իրենք հետազոտում են այդ հարցը: