
Իրանն ամերիկյան պատժամիջոցները շրջանցում է Վրաստանի միջոցով. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը Վրաստանում ստեղծել է 150 ընկերությունից բաղկացած ցանց, որն օգտագործվում է ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար:
Այս մասին պարբերականին հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի անանուն ներկայացուցիչները և միջնորդ գործակալության թբիլիսյան ղեկավարը:
Վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանում իրանական ընկերությունների քանակը 84-ից աճել է մինչև գրեթե 1500-ի: Դա կարող է կապված լինել 2011 թվականին երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման, ինչպես նաև Դուբայի պատժամիջոցների հետ, ով ԱՄՆ-ի ճնշման տակ սահմանափակումներ է մտցրել իրանական բիզնեսի համար:
WSJ-ի տվյալներով՝ Վաշինգտոնի համար ամենամեծ անհանգստությունը հարուցում է երեք խոշոր գործարարների գործունեությունը, որոնց կասկածում են Թեհրանի հետ սերտ կապերի մեջ գտնվելու հետ: Խոսքը գնում է Հուշան Հոսեյնիպուրի, Փուրյա Նայեբիի և Հուշան Ֆարսուդեհի մասին:
Ձեռնարկատերեր հանդիսանում են FlyGeorgia ավիաընկերության հիմնադիրը, վերահսկում են JSC InvestBank բանկը, ինչպես նաև տիրում են մի շարք այլ ակտիվների Վրաստանում: Գործարարները հերքում են Թեհրանի հետ սերտ փոխհարաբերությունները: JSC InvestBank բանկի նկատմամբ վերահսկողությունը ձեռք է բերվել լիխտենշտեյնյան KSN Foundation հիմնադրամի միջոցով:
Նայեբին WSJ-ին հայտնել է, որ իրենք չեն աշխատում իրանական կառավարության համար, ատում են նրան և իրենց բիզնեսն ակտիվորեն զարգացնում են Իրանից դուրս:
Ամերիկյան իշխանություններն ակնդետ հետևում են իրանցի գործարարներին՝ նրանց կասկածելով իսլամական հանրապետության կառավարության և ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված հետ սերտ կապեր ունենալու մեջ: