Մենք կողմ ենք մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա աշխատանքների շարունակմանը. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների տարածած համատեղ հայտարարությունը.
«Ադրբեջանը քանիցս առաջարկել է հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզ»: Դժբախտաբար, Հայաստանը մերժել է մադրիդյան նորացված սկզբունքների մասին առաջարկը, ինչի պատճառով 2009 թվականի ցսկսած առաջընթաց չի գրանցվում երկու երևկրների նախագահների հանդիպումներում:
Ադրբեջանն առաջին օրվանից ծանոթացել է մադրիդյան նորացված սկզբունքների հետ և դրանք ճանաչել է որպես բազային փաստաթուղթ՝ հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանը կողմ է մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա աշխատանքների շարունակմանը:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին՝ հակամարտությունը չի ստացել իր կարգավորումը, և դա չափազանց մտահոգում է ադրբեջանական հասարակությանը: Մենք քանիցս հայտարարել ենք, որ ստատուս-քվոն անընդունելի է, և որ այն պետք է փոփոխվի»: