Բաժիններ՝

Twitter-ի և Square-ի հիմնադրի բիզնես կանոնները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է  Twitter-ի և Square-ի հիմնադիր Ջեկ Դորսիի բիզնես կանոնները:

  1. Հաջողությունը երբեք պատահական չի լինում:
  2. Ավելի լավ մտածել կարողանում ես այն ժամանակ, երբ պարզապես քայլում են:
  3. Ես հետևում եմ այն ամենին, ինչ կատարվում է ընկերությունում: Իմ աշխատանքային ժամանակի 90 տոկոսը ես անցկացնում եմ ընկերության աշխատակիցների հետ շփվելով:
  4. Ես գնահատում եմ համաձայնեցվածությունն ու կարգուկանոնը:
  5. Իմ բոլոր օրերը թեմատիկ են: Երկուշաբթի օրը ես լուծում եմ կառավարման հետ կապված խնդիրները: Երեքշաբթի օրը նվիրված է ապրանքին, տեխնիկային և դիզայնին, չորեքշաբթին՝ մարքեթինգին և կոմունիկացիաներին, հինգշաբթին՝ կորպորատիվ մշակույթին: Շաբաթն ազատ օր է, կիրակին նվիրված է մարտավարության մշակմանն ու խորհրդակցությունների անցկացմանը:
  6. Մենք ցանկանում ենք այնպիսի ապրանքներ ստեղծել, որոնք մարդկանց թույլ կտան զգալ, որ իրենք սուպեր ուժ ունեն իրենց ձեռքում:
  7. Այո´, մենք միամիտ ենք, բայց դա ոչ թե թուլություն, այլ ուժ է:
  8. Իմ նպատակը դժվար երևույթները հեշտացնելն է: Ես պարզապես ցանկանում եմ ստեղծել ապրանք, որը կհեշտացնի մարդկանց փոխգործունեությունը:
  9. Մենք ամեն ինչ անում ենք նրա համար, որ մարդիկ ավելի ազատ, ավելի ստեղծագործ և ավելի համարձակ լինեն:
  10. Ամենակարևոր հատկանիշը, որ կարող ես ինքդ քո մեջ զարգացնել որպես ձեռնարկատեր, ունակությունն՝ է հույսդ դնել ոչ թե հաջողության վրա, այլ հաջողակ իրավիճակը հասկանալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս