«Բարև Երևան»-ը հրաժարվել է քաղաքապետարանի տրամադրած չգործող մեքենայից
Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ պարոն Մարգարյան, Հայտնում ենք Ձեզ, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ «Բարև Երևան» խմբակցությանը տրամադրվող տեխնիկապես մաշված, չգործող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայից խմբակցությունը հրաժարվում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ավագանու խմբակցություններին տրամադրվող ավտոմեքենաների առումով ցուցաբերվում է խտրական մոտեցում:
Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար»