Բաժիններ՝

Մայքլ Ջեքսոնի հոգին խոսե՞լ է. նոր մանրամասներ փոփ արքայի մահվան վերաբերյալ

Բրիտանական «The Sun» պարբերականը բավական արտասովոր, եթե ոչ սենսացիոն տեղեկություն է հրապարակել փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահվան հնարավոր պատճառի վերաբերյալ:

Թրիլլեր երգի աստղ Ջեքսոնի մտերիմ ընկերից մեկի` մեկ այլ հայտնի երգիչ Լայնել Ռիչիի նախկին ընկերուհին` Բրենդան, հայտարարել է, թե խոսել է Մայքլի հոգու հետ, որը հայտնել է, թե ինքն է իրեն անզգուշորեն սպանել:

Նոր բացահայտումը, որի իսկությունը բնականաբար դեռևս չի պարզվել, հայտնի է դարձել այն փաստից հետո, երբ փոփ արքայի ընտանիքը համերգային AEG ընկերության սեփականատեր Ռենդի Ֆիլիփսին մեղադրել է անփութության և Ջեքսոնի մահվան մեջ մեղավոր ճանաչված բժիշկ Կոնրադ Մյուրեյին վարձելու համար: Սակայն Ռենդի Ֆիլիփսն իր հերթին հայտարարել է, որ Մայքլ Ջեքսոնի մահը պատահականություն է, և Կոնրադ Մյուրեյը մեղավոր չէ:

LIONEL_RICHIE_WITH_1746215a

 Լայնել Ռիչին և նախկին ընկերուհին` Բրենդան

«Բրենդան զանգահարեց ինձ և ասաց, որ կապի մեջ է Մայքլի հետ` կա´մ մեդիումի միջոցով կա´մ ուղղակիորեն»,- Լոս Անջելեսի նահանգային Գերագույն դատարանին հայտնել է Ռենդի Ֆիլիփսը:

«Նա ասաց, թե Մայքլն իրեն ասել է, որ դա դոկտոր Մյուրեյի մեղքը չի եղել, այլ ինքն է իրեն պատահմամբ սպանել»,- նշել է Ֆիլիփսը:

«Իհարկե սա դատարանի դահլիճում նստածներից շատերի ծիծաղն է առաջացրել, սակայն դատավոր Իվետ Պալացուելոսը թույլ է տվել նրան շարունակել ներկայացնել իր վկայությունը»,- նշում է «The Sun»-ը:

Ջեքսոնների ընտանիքի դատապաշտպանը առարկել է Ֆիլիփսը վկայությանը` այն անվանելով բամբասանք, սակայն դատավորը մերժել է առարկությունը:

Ինչպես տեղեկացնում է «The Sun» պարբերականը, գործը դեռևս ընթացքի մեջ է:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին: Սույն գործով 2011 թ. նոյեմբերին դատարանը չկանխամտածված սպանության մեջմեղավոր ճանաչեց բժիշկ Կոնրադ Մյուրեյին` նրան դատապարտելով չորս տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս