Վիճաբանություն՝ Երևանի ավագանու նիստում. ՀՀԿ-ականները ռեպլիկներ են թողել «Բարև Երևան» դաշինքի անդամների ելույթների ընթացքում
Այսօր՝ հունիսի 15-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստը անցել է բավականին բուռն ու լարված մթնոլորտում: Անգամ վիճաբանություն է ծագել ավագանու անդամներից «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների և ՀՀԿ-ականների միջև: Բանն այն է, որ ՀՀԿ-ականներին դուր չեն եկել «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների ելույթներն ու քննարկումները: Նրանց հատկապես խիստ «զայրացրել են» Ստեփան Սաֆարյանն ու Դավիթ Սանասարյանը:
Ինչպես galatv.am-ին փոխանցեցել են ավագանու արտահերթ նիստի մասնակիցներից մի քանիսը՝ վիճաբանությունը ծագել է այն պատճառով, որ «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների ելույթների ժամանակ ավագանու նիստի ընթացքում ներկա ՀՀԿ-ականները ռեպլիկներ են բաց թողել, որից հետո ավագանու անդամներ Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը նրանց նկատողություններ են արել: Հետո նիստը ընդմիջվել է, բայց վիճաբանություն է ծագել միջանցքում:
Նշենք, որ հունիսի 15-ին Երևանի ավագանու նիստում ներառված հարցերի թվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի չորս տեղակալների նշանակման հարցը: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը՝ քաղաքապետի տեղակալի պաշտոնում նախատեսված է առաջադրել Կամո Արեյանին, Վահե Նիկոյանին, Արամ Սուքիասյանին և Դավիթ Օհանյանին։ Կամո Արեյանին, ի դեպ, նախատեսվում է առաջադրել որպես քաղաքապետի առաջին տեղակալ։