Հղի կինը սպանել է իր երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել
Daily mail-ի փոխանցմամբ՝ երեկ տեղի է ունեցել Անգլիայի բնակիչ 23-ամյա Ֆիոնա Անդերսոնի հուղարկավորությունը: Հղի կինը մի քանի օր առաջ սպանել էր իր երեք երեխաներին, ապա նետվել բարձր վայրից: Ոստիկանությունը նրա երևեխաների մարմինը գտել էր անկողնու մոտ: Կինը մի քանի նամակ է թողել, որոնցից մեկու ասվում էր. «Խնդրում եմ՝ դիակիզե´ք մեզ միասին: Մենք ցանկանում ենք միասին լինել: Ես նրանց անվտանգությունը պիտի ապահովեմ»: 23-ամյա կնոջ վերջին ցանկությանը չի համաձայնել նրա ամուսինը:
Կինը մի քանի նամակներ է հրապարակել facebook սոցիալական ցանցում, որտեղ նշել է, որ իր երեխաների հայրը դավաճանում է իրեն: Daily mail-ը գրում է նաև, որ կինը դեպրեսիայով է տառապել: