
Քութայիսի նորընտիր քաղաքապետը մոլորվել է քաղաքապետարանի շենքում. աղբյուր

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Քութայիսի նորընտիր քաղաքապետ Դմիտրի Կոպալիանին մոլորվել է քաղաքապետարանի շենքում: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը: Չինովնիկն այցելել է վարչական ծառայության պետի կաբինետ, որտեղից դուրս գալուց հետո ուղևորվել է իր ընդունարան: Սակայն նա շփոթել է հարկերը:
Իր ընդունարան գնալու փոխարեն նա իջել է մեկ հարկ ներքև, ուր և չի գտել այն՝ մնալով շենքի միջանցքներում: Այդ ժամանակ քաղաքապետը զանգահարել է ինչ-որ մարդկանց (ենթադրվում է՝ տվյալ ժամանակ շենքում մնացած իր գործընկերներին), սակայն նրանք չեն կարողացել հայտնաբերել նրան:
Դրանից հետո քիչ է մնացել, որ քաղաքապետն ընկնի խուճապի մեջ, սակայն նրան օգնության են հասել պահապան ծառայության աշխատակիցները՝ քաղաքապետին ուղեկցելով մինչև իր աշխատասենյակ:
Դմիտրի Կոպալիանին Քութայիսի քաղաքապետ է ընտրվել հունիսի սկզբին: Դրանից առաջ նա բնակվել է ԱՄՆ-ում և զբաղվել է գիտությամբ: