
Բանկի վարչության նախագահին դաժան ծեծի են ենթարկել. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել «Հայբիզնսբանկի» վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը: Ս. Արզումանյանը արդեն երեք օր է, ինչ աշխատանքի չի գնում:
Բանկում շրջանառվող լուրերի համաձայն, աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց «գործը» անելուց հետո լուռ հեռացել են: Դրանից հետո դուրս է եկել Արզումանյանը, որի դեմքը անճանաչելի է եղել: Բանկի աշխատակիցների շրջանում տարածված լուրերի համաձայն, դեպքից մի կես ժամ առաջ Արզումանյանը լարված հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ մեկի հետ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: