Էրդողանն այսօր կընդունի ցուցարարների պատվիրակությանը
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Գեզի» այգու բողոքավոր շարժման 11 ներկայացուցիչ այսօր հնարավորություն կստանա «Թաքսիմ» հրապարակի վերակառուցման հարցն անձամբ քննարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Ցուցարարների պատվիրակության կազմում ընդգրկվել են ուսանողներ, բուհերի դասախոսներ, մշակութային գործիչներ, արվեստագտներ և հասարակական մի շարք միավորումների ներկայացուցիչներ:
Հանդիպումը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 16.00-ին: Դա կլինի Էրդողանի առաջին զրույցը ցուցարարների հետ՝ երկրում զանգվածային հուզումների սկսվելուն հաջորդած 16 օրվա ընթացքում:
Նշվում է, որ Էրդողանը մտադիր է մանրամասն ներկայացնել կառավարության դիրքորոշումը և լսել ցուցարարների փաստարկները: Բանակցություններին մասնակցելու են նաև ներքին գործերի, շրջակա միջավայրի պահպանման, մշակույթի և զբոսաշրջության նախարարները: