Բաժիններ՝

Կրթաթոշակներ ՀՀ ԲՈՒՀերի ուսանողների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2013-2014թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սhttp://www.aefweb.org/scholarships/?page_id=909

ովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2013/2014 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։ Տե՜ս

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/ կայքից, և 2013թ. հունիսի 17-ից մինչև հուլիսի 15-ը ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ, ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 13։

Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 09:00-ից մինչև 12:00-ը (374 10) 53-14-85 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստով:

ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհուրդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս